հիմնական կայք
Լրահոս

Արտեմ Աֆյանը նշանակել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

Արտեմ Աֆյանը նշանակել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով արտահաստիքային խորհրդական, հաղորդում է AnalitikaUA.net-ը:


«Juscutum փաստաբանական միավորման գործընկեր Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խորհրդականը», - հայտնում է կայքը:

Արտեմ Աֆյանը կլինի վարչապետի՝ թվային տնտեսության (հիմնականում վերաբերում է վիրտուալ ակտիվներին՝ կրիպտոարժույթներին) հարցերով խորհրդականը:

«Ես դարձել եմ վարչապետի խորհրդականը: Սակայն դրանով պաշտոնյա չեմ դարձել: Ես գիտեմ, թե ինչպես առանձին հարցերով ռեգուլյատոր ակտեր գրել, ես գիտելիքներ ունեմ, թե ինչպես դա արվում այլ երկրներում եւ պատրաստ եմ այդ գիտելիքները կիրառել Ուկրաինայում», - իր նշանակումը մեկնաբանել է Աֆյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մակարյանը դարձել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք