211652_close_icon
views-count2479 դիտում article-date 23:32 20-03-2020

ԵՄ-ն կտրամադրի լրացուցիչ ֆինանսավորում՝ կորոնավիրուսին արձագանքելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստվում է ԵՄ հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» ծրագրի միջոցով հետազոտական ծրագրային առաջարկներ ֆինանսավորել՝ ի պատասխան կորոնավիրուսի (COVID-19) բռնկման: «Նորարարական դեղամիջոցներ» նախաձեռնության ներքո հասանելի կլինի մինչև 45 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում: Սպասվում է, որ նույնքան գումար էլ կուղղվի դեղագործական արդյունաբերությանը, ինչի արդյունքում ընդհանուր ներդրումը կարող է հասնել մինչև 90 միլիոն եվրոյի: «Հորիզոն 2020»-ը ԵՄ հետազոտությունների և նորարարությունների երբևէ եղած խոշորագույն ծրագիրն է, որի շրջանակներում վերջին 7 տարվա ընթացքում (2014-2020թթ.) մոտ 80 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորում է հասանելի եղել՝ ի հավելումն նշված միջոցների շնորհիվ ներգրավվող մասնավոր ներդրումների: «Նորարարական դեղամիջոցներ» նախաձեռնությունն իրենից ներկայացնում է հանրային-մասնավոր գործընկերություն՝ Եվրոպական հանձնաժողովի և դեղագործական արդյունաբերության միջև՝ ի դեմս Դեղագործական արդյունաբերության և ասոցիացիաների եվրոպական ֆեդերացիայի (ԴԱԱԵՖ):

Նմանատիպ նյութեր