2221 դիտում
19:48 20-03-2020
Ի գիտություն Նիդերլանդներում կարճաժամկետ մուտքի արտոնագրով գտնվող Հայաստանի քաղաքացիների
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հրավիրելով Նիդերլանդներում կարճաժամկետ մուտքի արտոնագրով գտնվող Հայաստանի քաղաքացիների ուշադրությանը:
«Հարգելի հայրենակիցներ,
Նիդերլանդների միգրացիոն ծառայությունների հաղորդմամբ կարճաժամկետ մուտքի արտոնագրերով երկրում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով չեն կարողացել վերադառնալ իրենց երկրներ՝ մինչև մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտը, չվերթնեերի վերականգնումից հետո կարող են սահմանին ներկայացնել իրենց տոմսերի չեղարկման ապացույցները և նրանց նկատմամբ չեն կիրառվի մուտքի արտոնագրերի ժամկետների խախտման դեպքում նախատեսված պատժամիջոցները։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կառավարության կողմից կիրառվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում Նիդերլանդների միգրացիոն ծառայությունը փակ կլինի մինչև ս․թ․ ապրիլի 6-ը։ Այսուհանդերձ, հրատապ հարցերի համար ծառայության հեռախոսային կապը շարունակում է գործել։ Առկա է նաև հնարավորություն նշանակել հանդիպում մուտքի արտոնագրերի ժամկետների երկարաձգման համար։
Խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, ում ճամփորդական առողջապահակ ապահովագրության ժամկետը համընկնում են մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտի հետ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ երկարաձգել ապահովագրության ժամկետները։
Նիդերլանդների միգրացիոն ծառայության հետ կարող եք կապ հաստատել նշյալ հեռախոսահամարով․ +31 880 430 430»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
4048 դիտում
16:07 04-02-2020
ԵՄ-ն հեշտացրել է բազմակի վիզայի ստացումը. կարճաժամկետ մուտքի նոր կանոնները գործում են փետրվարի 2-ից
2048 դիտում
13:24 28-03-2022
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
2925 դիտում
19:59 22-12-2016
Հայաստանի տնտեսությունը կառուցված է կարճաժամկետ լուծումների վրա. Մանե Թանդիլյան
Այս բաժնից
520 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան