211652_close_icon
views-count14019 դիտում article-date 16:21 20-03-2020

Հանրահայտ Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական

Հայ մարզիկ Շավարշ Կարապետյանը, ով 1976 թվականին լճում խորտակված տրոլեյբուսից փրկել էր ավելի քան 20 մարդու, նշանակվել է Բաշկիրիայի ղեկավարի խորհրդական, այդ մասին հայտնում է Interfax-ը: «Հասարակական հիմունքներով Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրա խնդիրն է տարածաշրջանում ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը»,- հայտնել է տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությունը: Ծառայությունից հստակեցրել են, որ Շ. Կարապետյանը բնակվելու է հանրապետությունում: «Ինչպես մեզ հայտնի է, նա նախատեսում է առաջիկա օրերին տեղափոխվել Բաշկորտոստան»,- ասել է գործակալության զրուցակիցը: Շավարշ Կարապետյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին Կիրովականում (Հայկական ԽՍՀ): 1976 թվականի սեպտեմբերի 16-ին նա փրկել է տրոլեյբուսի ավելի քան 20 ուղեւորի, որը 25 մետրանոց ամբարտակից Երեւանյան լիճն էր ընկել: Շավարշ Կարապետյանը 50 մ ջրասուզալողի, 100, 400 եւ 800 մետր ակվալանգով լողի Եվրոպայի 13-ակի չեմպիոն է, 14-ակի աշխարհի ռեկորդակիր: Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Արիության մեդալով, «Խեղդվողների փրկության» մեդալով:

Նմանատիպ նյութեր