211652_close_icon
views-count69136 դիտում article-date 12:43 20-03-2020

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները դարձել են «բժիշկ-այբոլիտներ». քաղաքացիներին են փոխանցում պաշտպանիչ դիմակներ ու ալկոգել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուժեղացված ռեժիմով են աշխատում նաև ճանապարհային ոստիկանները, ովքեր հաճախակի օգնություն են ցուցաբերում այն վարորդներին, որոնց տրանսպորտային միջոցները ճանապարհին խափանվում են կամ ունենում են անսարքություն։ Այդ ամենի ֆոնին ճանապարհային ոստիկանները նույնպես հետևում են արտակարգ դրության պայմաններին։ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ի և 2-րդ դասակների ծառայողները ծառայության ընթացքում կրում են պաշտպանիչ դիմակներ և իրենց մոտ ունենում են ալկոգել։ Նրանք շատ վարորդների ու ուղևորների նաև փոխանցում են պաշտպանիչ դիմակներ ու ալկոգել, մինչդեռ հենց այդ վարորդներն ու քաղաքացիները պետք է, առաջին հերթին, մտածեն իրենց առողջության մասին ու կրեն պաշտպանիչ դիմակներ ու ունենան հատուկ քսուկներ։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+

Նմանատիպ նյութեր