211652_close_icon
views-count3847 դիտում article-date 10:53 20-03-2020

Լեհական աղբամանների համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 177 մլն դրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար ձեռք է բերել թվով 2000 հատ կենցաղային թափոնների կոնտեյներներ։ Խոսքը մուգ կանաչ գույնի մեծ աղբամանների մասին է։ Ըստ այդ պաշտոնական փաստաթղթերի՝ դրանք, փաստորեն, արտադրվել են Լեհաստանում։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ մեկ աղբամանն արժեցել է 88 հազար 500 դրամ, իսկ ընդհանուր 2000 հատ աղբամանի համար վճարվել է 177 մլն դրամ։ Կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Արտար Էկո Սերվիս» ընկերության հետ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում ևս քաղաքապետարանը աղբամաններ էր ձեռք բերել Լեհաստանից»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր