հիմնական կայք
Լրահոս

Մեքենաները լիցքավորվում են ոչ թե հեղուկ, այլ կենցաղային գազով․ բողոքներ կան. «Ժամանակ»

Մեքենաները լիցքավորվում են ոչ թե հեղուկ, այլ կենցաղային գազով․ բողոքներ կան. «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը սպառողների շահերը պաշտպանելու նկատառումով պատրաստվում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և ավելացնել դրույթ, որով հեղուկ գազի վաճառքով զբաղվող ձեռնարկատերերին կպարտավորեցվի սպառողին ճշգրիտ տեղեկատվություն տալ վաճառվող հեղուկ գազի տեսակի և նշանակության մասին:


Խնդիրն ան է, որ հեղուկ գազը լինում է կենցաղային և մեքենաների լիցքավորման համար, և դրանք իրենց տեխնիկական բնութագրերով էականորեն տարբերվում են իրարից: Հեղուկ գազով շահագործվող մեքենաների սեփականատերերը հաճախ են բողոքում, որ մեքենաները լիցքավորվում են կենցաղային գազով, որն առաջացնում է մեքենաների խափանումներ»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք