հիմնական կայք
Լրահոս

Արցախում վստահ են՝ ընտրությունների 2-րդ փուլ է լինելու. «Ժողովուրդ»

Արցախում վստահ են՝ ընտրությունների 2-րդ փուլ է լինելու. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «Որքան մոտենում են Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի և խորհրդարանական ընտրությունները, այնքան այնտեղ կրքերը թեժանում են: Այս օրերին անգամ այնտեղ ցույցեր են տեղի ունենում, և ոստիկանությունը քաղաքացիների էր բերման ենթարկել, որոնք փակել էին ճանապարհը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով, ինչի համար էլ ընդհարում է եղել: Եվ այս ֆոնին Արցախի ներսում համոզված են, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվելու, և արդեն երկրորդ փուլում միմյանց դեմ կպայքարեն ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, որի հովանավորը Արցախի հերոս Սամվել Բաբայանն է: Նման տեսակետ ունի նաև ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որն այս օրերին Արցախում էր գտնվում ու Սամվել Բաբայանի թիկունքն է պաշտպանում ընտրություններում:


«Պարտադիր երկրորդ փուլ կլինի, իսկ երկրորդ փուլում կլինեն Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը: Մայիլյանը արցախցի է ու ունի իր ընտրողների զանգվածը, բայց Սամվել Բաբայանը որ «պադերշկա» է անում, դա արդեն բավականին պլյուս է»,- նշեց նա: Հավելենք, որ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մայիլյանին ՀՀ-ից սատարում է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր թիմով, որի մասին, սակայն, պաշտոնապես չի ասվում, ու դա արվում է «տակից»»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք