հիմնական կայք
Լրահոս

Երևանում Range Rover-ով վթարի է ենթարկվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. կա վիրավոր

Երևանում Range Rover-ով վթարի է  ենթարկվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. կա վիրավոր SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 18-ին, ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 28-ին ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան և Դուշանբեի փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ վարորդի կողմից վարած Range Rover մակնիշի 44 PP 044 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Հայկ Տիգրանյանի վարած Opel մակնիշի 36 PV 581 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից օրեր անց՝ մարտի 1-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Լ. Հ.-ն և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 28-ին նշված ավտովթարի ժամանակ:

Երեկ՝ ճանապարհային ոստիկանները պարզել են, որ Range Rover-ը վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 58-ամյա Արամ Դանիելյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դանիելյանը Հրազդանի նախկին քաղաքապետն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք