211652_close_icon
views-count4009 դիտում article-date 21:37 19-03-2020

Հավակնորդների մրցաշար. 3-րդ տուր. Լիրենն առաջին հաղթանակը տարավ

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվում է շախմատի հավակնորդների մրցաշարը: Երկրորդ տուրից հետո առաջատարները չորսն էին. 1.5-ական միավոր ունեին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան Նեպոմնյաշչին, Վան Հաոն ու Ֆաբիանո Կարուանան: 1 միավոր ուներ Ալեքսանդր Գրիշչուկը, կեսական միավոր ունեին Անիշ Գիրին ու Կիրիլ Ալեքսեենկոն, իսկ չինացի Դին Լիրենը միավոր չուներ: Այսօր կայացած 3-րդ տուրում մրցեցին Լիրենն ու Կարուանան, Գիրին ու Լագրավը, Գրիշչուկն ու Հաոն, Ալեքսեենկոն ու Նեպոմնյաշչին: Դին Լիրենը վերջապես միավոր վասատկեց. չինացին ծնկի բերեց Կարուանային: Գիրին ու Լագրավը կիսեցին միավորը: Խաղաղ ելք գրանցվեց նաև Ալեքսեենկո-Նեպոմնայշչի ու Գրիշչուկ-Հաո պարտիաներում: Այսպիսով, 3 տուրից հետո 2-ական միավոր ունեն Լագրավը, Հաոն ու Նեպոմնյաշչին: 1.5 միավոր ունեն Կարուանան ու Գրիշչուկը: 1-ական միավոր ունեն Գիրին, Ալեքսեենկոն ու Լիրենը, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/19/%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%af%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80-3-%d6%80%d5%a4-%d5%bf%d5%b8%d6%82%d6%80-%d5%ac%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6/]Armsport.am[/url]-ը: Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Տեղեկացնենք նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարի անհրաժեշտությունից ելնելով, մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականների:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր