211652_close_icon
views-count119570 դիտում article-date 19:13 19-03-2020

Վայք քաղաքում տեղի ֆերմերը՝ իր ընկերների հետ, համայնքի բնակիչներին բաժանեցին հազարից ավելի «Ալկոգել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին աշխարհին պատուհասած չարաբաստիկ կորոնավիրուսի դեմ պայքարում հայությունը նույնպես դարձել է մեկ բռունցք: Դրա վառ ապացույցն է՝ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչների բազմաթիվ հեռախոսազանգերը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին: Վայքեցիներն ասում էին. «Մարզում հայտնի ֆերմեր Վարուժան Հարությունյանի նախաձեռնությամբ, «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Հակոբ Պողոսյանի, նրանց մյուս ընկերներ ՝ Սմբատ Հովհաննիսյանի, Սամվել Իխտիարյանի, Ժորա Գասպարյանի և Կարեն Վարդանյանի օգնությամբ ու աջակցությամբ, այսօր համայնքի բնակչությանը անվճար տրամադրվեց հազար հատից ավելի «Ալկոգել», ինչպես նաև քաղաքացիները իրազեկվեցին, թե ինչպես է պետք պաշտպանվել համաճարակից»: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր