հիմնական կայք
Լրահոս

Օլիմպիական ջահը հանձնվեց ճապոնական կողմին

Օլիմպիական ջահը հանձնվեց ճապոնական կողմին Աթենքի << Պանատինաիկոս >> անտիկ ստադիոնում այսօր տեղի է ունեցել 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի հանձնումը ճապոնական կողմին: Միջոցառման պաշտոնական մասը զգալի փոփոխությունների էր ենթարկվել և այն անցել է առանց հանդիսատեսի։


Համացանցով արարողությանը հետևող մարզասերներին կոչ են արել Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, << Տոկիո - 2020 >> կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին, ճապոնացի անվանի մի քանի մարզիկներ։

Օլիմպիական ջահը Սպիրոս Կապրալոսը հանձնել է ճապոնացի լողորդ Նաիոկո Իմոտոյին։ Խաղերի կրակն ինքնաթիռով վաղն առավոտյան կհասնի Տոկիո։ Դիմավորման արարողությունը նույնպես փակ կլինի։

Համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է 126 օր։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք