211652_close_icon
views-count3863 դիտում article-date 15:36 19-03-2020

Ստամբուլում դադարեցվում է հայկական «Մարմարա» օրաթերթի տպագրությունը

Ստամբուլում կորոնավիրուսի պատճառով փակվում է հայկական տպագիր մամուլի առաջին թերթերից մեկը` «Մարմարա»-ն: Այս մասին տեղեկանում ենք թերթի [url=http://www.normarmara.com/]կայքից[/url]: Կայքում ընթերցողներին ուղղված հայտարարությունում ասված է. «Սրտի ցավով տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով, որպես զգուշության միջոցառում, խմբագրությունը որոշել է ժամանակավորապես ընդհատել «Մարմարա»-ի տպագրությունը եւ այն հրատարակել տնային աշխատանքի միջոցով` միայն համացանցային հարթակում: Մեր ազգային հաստատությունների ղեկավարներին, կազմակերպիչներին եւ թերթի հետ կապ հաստատել ցանկացող բոլոր անձանց խնդրում ենք մեր խմբագիրների հետ կապ հաստատել հեռախոսազանգերի կամ էլեկտրոնային նամակների միջոցով: Սրտանց մաղթում ենք, որ այս տագնապը գտնի իր շուտափույթ լուծումը եւ բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին»: «Մարմարա»-ի խմբագիրը հայ գրող եւ հրապարակախոս Ռոպեր Հատեճյանն է, արտոնատերը` նրա ընտանիքը: «Մարմարա»-ն լույս է տեսնում Ստամբուլում` 1940 թվականից:

Նմանատիպ նյութեր