211652_close_icon
views-count3790 դիտում article-date 10:43 19-03-2020

ԵԱՀԿ-ն դադարեցնում է մոնիթորինգները՝ կապված կորոնավիրուսի հետ. Անջեյ Կասպշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Կոնորովիրուսի (COVID-19) տարածումից հետո պահպանվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային եւ տեղական անձնակազմերի ուղեւորությունների սահմանափակումների, ինչպես նաեւ այլ սահմանված սահմանափակումների՝ խուսափելու համար անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը: Հաշվի առնելով վերը նշվածը, եւ կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մոնիտորինգները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ գործում են այդ սահմանափակումները: Միաժամանակ, ես շարունակում եմ կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ»:

Նմանատիպ նյութեր