211652_close_icon
views-count5278 դիտում article-date 22:09 18-03-2020

Կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ»-ը տեղի չի ունենա

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կչեղարկվի կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։ Այս մասին հաղորդվում է հեռուստառադիոհեռարձակման իսրայելական կորպորոցիայի Twitter-ում։ Այս տեղեկատվությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել։ «Եվրատեսիլ»-ի Twitter-ի էջում մարտի 17-ին հաղորդվում էր, որ մրցույթի կազմակերպիչները հետևում են աշխարհում մշտապես փոխվող իրավիճակին և շուտով ավելի շատ տեղեկատվություն կբացահայտեն։ «Մենք հասկանում ենք, որ դուք անհամբերությամբ ցանկանում եք ավելի շատ նորություններ իմանալ «Եվրատեսիլ»-ի ճակատագրի մասին։ Խնդրում ենք, մնացեք մեզ հետ։ Մենք հույս ունենք, որ շուտով ավելի շատ տեղեկատվություն կունենանք»։ Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ Հունաստանից երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains on you» երգով։

Նմանատիպ նյութեր