211652_close_icon
views-count188277 դիտում article-date 22:10 16-03-2020

Գիտնականը հերքել է այն ենթադրությունները, որ տաք եղանակը կսպանի կորոնավիրուսը

Ենթադրությունները, թե տաք եղանակը կսպանի կորոնավիրուսը, իրական չեն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուաստանի Գիտությունների ակադեմիայի ազգային տնտեսական կանխատեսման ինստիտուտի հասարակության առողջության կանխատեսման եւ վերլուծության լաբորատորիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Ռեվիչը, գրում է [url=https://news.am/arm/news/566196.html?fbclid=IwAR0p-iHJSMsWUXHRdw7PZQtfSIer7uiTL44oiFSnhJHG9p68WmJuw-aZ6KM]News.am[/url]-ը: «Կան որոշ ենթադրություններ, որ բարձր ջերմաստիճանի դեպքում կորոնավիրուսը կարող է նահանջել, սակայն դա ֆանտազիա է: Վիրուսը եկել է Ուհանից, որտեղ բավականին բարձր ջերմաստիճան է գրանցվել դեկտեմբեր-հունվարի ամիսներին՝ մինչեւ 10 աստիճան: Եվ նման ջերմաստիճան է եղել, երբ վիրուսը սկսել է տարածվել»,- ասել է նա: Փորձագետը նշել է, որ պետք չէ ապավինել տաք եղանակին՝ որպես վիրուսից փրկվելու միջոց: ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտնել է COVID-19 կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու մասին: Աշխարհում ավելի քան 120 երկրներում վարակվածների թիվն արդեն հասնում է ավելի քան 130 հազարի, մեծ մասն ապաքինվել է, ավելի քան 5 հազարը՝ մահացել:

Նմանատիպ նյութեր