211652_close_icon
views-count6886 դիտում article-date 22:35 16-03-2020

Երաժշտասերները կարող են առցանց դիտել Օպերային թատրոնի ներկայացումները

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումները հասանելի կլինեն թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Այս մասին հաղորդագրություն է տարածել թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: «Հարգելի բարեկամներ, տեղյակ եք, որ հանրապետության բոլոր թատրոններն ու համերգասրահներն այս ընթացքում փակ են։ Այս ժամանակահատվածում ցանկանում եմ, որ դուք հնարավորություն ունենաք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով դիտելու մեր օպերային, բալետային ներկայացումները, համերգները, ծանոթանալու մեր հիանալի արտիստների կենսագրական նյութերին։ Մենք մտածում ենք ձեր մասին և հույս ունենք, որ շատ շուտով կհանդիպենք մեր թատրոնում»,-նշել է Օրբելյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր