211652_close_icon
views-count3507 դիտում article-date 23:18 16-03-2020

Հայաստանում ամփոփվել են «4P4Youth» միջազգային ծրագրի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանում ամփոփվեց «4P4Youth» կարողությունների զարգացման երկարաժամկետ միջազգային ծրագիրը: Հայկական Փի Ար ասոցիացիան իր եվրոպական գործընկերների հետ համատեղ և Եվրամիության Erasmus + ծրագրի աջակցությամբ իրականացրեց 18-ամսյա ծրագիրը, որի նպատակն էր կազմակերպությունների և բուհական կառույցների ներկայացուցիչներին փոխանցել հանրային կապերի գաղտնիքները, թվային գործիքների օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև PR տեխնոլոգիանների թիրախավորված կիրառման առանձնահատկությունները: «Հայկական Փի Ար ասոցիացիան ստեղծել է 4P-ի նոր բանաձև՝ #public, #progressive, #popular, #productive, որի գործնական կիրառման հմտությունների զարգացմանն էր ուղղված ամբողջ ծրագիրը: Նախապատրաստական փուլում ուսումնասիրեցինք, թե ինչ մարտահրավերների առաջ են կանգնած բուհերն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հասկացանք, որ բոլորի համար էլ դժվար է հավուր պատշաճի հանրայնացնել իրենց աշխատանքները: Առաջին հանդիպումը կազմակերպեցինք Իտալիայում, որտեղ մանրամասն նախապատրաստեցինք Գերմանիայում իրականացվելիք ուսուցողական դասընթացը: Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ հայտնի միջազգային փորձագետներ և ուսուցանողներ իրենց փորձը փոխանցեցին դասընթացի մասնակիցներին»,- ներկայացնում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: Ուսուցողական դասընթացից հետո գործընկեր կազմակերպություններն իրենց երկրներում իրականացրեցին PR արշավներ, նախապես մշակելով գործողությունների աշխատանքային քարտեզ, գործնականում օգտագործեցին PR գործիքներն ու տեխնոլոգիաները, իրենց կազմակերպություններն ու կատարված աշխատանքն ավելի տեսանելի դարձնելու համար: Հայաստանում՝ ծրագրի ամփոփմանը, մասնակիցները ներկայացրեցին իրենց հաջողված փորձը, ինչպես նաև հանդիպեցին «PicsArt» ընկերության, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի և «Immedia.am» հարթակի ներկայացուցիչներին, ովքեր ներկայացրեցին իրենց կառույցների առջև դրված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները հանրայնացման ճանապարհին: «4Ps4Youth ծրագրի կազմակերպիչ արհեստավարժ մասնագետները փոխանցեցին այնպիսի գիտելիքներ, որ օգտակար է լինելու մեր յուրաքանչյուր ծրագրում, իսկ Հայաստանն իր հյուրընկալությամբ մեզ զարմացրեց ու գերեց: Շնորհակալ ենք նաև գործընկերային լավ հարաբերություններ ձևավորելու համար»,- ասում է լիտվացի Ռասա Ժիլյոնեն: Հայկական Փի Ար ասոցիացիայի գործընկերները Գերմանիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Իտալիայի և Հայաստանի 11 ԲՈՒՀ և կազմակերպություններ են: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն իր «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրով ևս ընդգրկված է ծրագրում որպես գործընկեր: Հիշեցնենք, որ ԵՊՀ-ից երկու դասախոս և երկու ուսանող վերապատրաստվել էին Գերմանիայում կազմակերպված դասընթացի ժամանակ: [b]#EU, #Erasmus+, #Հայկական Փի Ար ասոցիացիա, #4Ps4Youth #ArmPR www.ArmPR.org[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր