հիմնական կայք
Լրահոս

ՄՕԿ-ը անցնում է նոր աշխատաոճի

ՄՕԿ-ը անցնում է նոր աշխատաոճի Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / կոչ է արել իր բոլոր աշխատակիցներին կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնել նոր աշխատաոճի: Լոզանի գլխավոր շտաբ կայանում աշխատում է ավելի քան 500 մարդ: Նրանք մարտի 16-ից, մինչև նոր ծանուցումը, բացառությամբ որոշ կարևոր գործառույթների, պետք է աշխատեն տանը:


ՄՕԿ-ը երկու շաբաթով փակել է նաև օլիմպիական թանգարանը:

Լոզանում է տեղակայված նաև ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիան: Այդ կազմակերպության դռները նույնպես փակվել են մարտի 16 –ից: Գլխավոր քարտուղար Գուննիլա Լինդբերգը ասել է, որ վիրուսի համաշխարհային բռնկումը աննախադեպ մարտահրավեր է համաշխարհային սպորտին:

Ազգային օլիմպիական կոմիտեները և մարզիկները կանգնած են բազում խնդիրների առջև: Ուստի անընդհատ փոփոխվող իրավիճակի դեմն առնելու համար են կատարվում ճկուն և անհրաժեշտ քայլերը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք