211652_close_icon
views-count16220 դիտում article-date 15:15 16-03-2020

ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը

Կորոնավիրուսից պաշտպանության համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական դեղաչափը կստանա մարտի 16-ին, հայտնել է AP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի աղբյուրի։ Սիեթլի Kaiser Permanente Washington Health Research Institute հետազոտական ինստիտուտում փորձարկումները կանցկացվեն 45 երիտասարդ, առողջ կամավորների վրա պատվաստանյութի տարբեր դեղաչափերով, որը մշակել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) եւ Moderna Inc. ընկերությունը: Առողջապահության բնագավառի աղբյուրները նշում են, որ պոտենցիալ պատվաստանյութի լիարժեք ներդրման համար կպահանջվի 12-ից մինչեւ 18 ամիս: «Գիտափորձի մասնակիցների վարակման հավանանականությունը բացառված Է, քանի որ նմուշները վիրուս չեն պարունակում: Փորձարկման խնդիրն Է՝ համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի հետեւանքներ չունեն, ինչից հետո կարելի կլինի ձեռնամուխ լինել ավելի լայն փորձարկումների»,- նշում Է գործակալության աղբյուրը: Բացի դրանից, Inovio Pharmaceuticals ընկերությունը փորձում Է իր պատվաստանյութի փորձարկումները մի քանի տասնյակ կամավորների մասնակցությամբ սկսել հաջորդ ամսին Փենսիլվանիայի համալսարանում եւ Միսուրիի նահանգի Քանզաս Սիթի փորձարարական կենտրոնում։

Նմանատիպ նյութեր