հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանությունը պարզում է վթարի ենթարկված վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանությունը պարզում է վթարի ենթարկված վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում «Ռենո» մակնիշի 36 TM 290 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով, սակայն, հայտնել է, որ ինքը վարորդը չէ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Կամո Պետրոսյանն ու տեսուչ Հովհաննես Հայրապետյանը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք