211652_close_icon
views-count74744 դիտում article-date 13:38 16-03-2020

Իսակովի պողոտայում ավտովթարից զոհված փոխգնդապետի հարազատները խնդրում են ավտովթարի ականատեսների աջակցությունը. aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.aravot.am/2020/03/15/1100079/?fbclid=IwAR3LCcfDB0N_-5csy9rNPCjHf9awLXnueR7lFNTiKOIXDkfVWjFun2afiz4]Aravot.am[/url]-ը գրում է. «Մարտի 6-ին, Իսակովի պողոտայում, ժամը 22:50-23:15-ի սահմաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվեց Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Նարեկ Հովակիմյանը: Փոխգնդապետի հարազատները խնդրում են ավտովթարի ականատեսների աջակցությունը: Հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր ականատես են եղել ավտովթարին կամ ավտոռեգիստրատոր սարքով արձանագրված տեսանյութ ունեն, կապ հաստատել [b]093801333[/b] հեռախոսահամարով: [b]Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ[/b]»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/07/1149246/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացած Երևանի բնակիչ, 44-ամյա Նարեկ Հովակիմյանը աշխատում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Հովակիմյանը կոչումով փոխգնդապետ էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մասնակից Mercedes-ի վարորդը՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Չիլինգարյանը, Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը հնարավոր է, փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր