211652_close_icon
views-count147916 դիտում article-date 12:33 16-03-2020

Բժիշկներն ու ոստիկանները հերթական անգամ ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա

Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից, ովքեր իրենց երախտիքի ու շնորհակալանքի խոսքն են ուղղում առողջապահության համակարգի բուժանձնակազմին՝ ասելով. «Այս հաշված օրերի ընթացքում ականատես եղանք, որ առողջապահության բնագավառի ողջ անձնակազմը՝ բժիշկներ, բուժքույրեր, բուժակներ, շտապօգնության ավտոմեքենաների վարորդներ, սանիտարներ, նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա։ Նրանք շատ դեպքերում մոռանալով կորոնավիրուսի վտանգի մասին՝ ամեն ահազանգին օպերատիվորեն արձագանքում էին։ Կարելի է պնդել, որ հենց առողջապահության նախարարության ու բուժհաստատությունների բժիշկների ճիշտ, գրագետ ու օպերատիվ և մարդկային վերաբերմունքի շնորհիվ է, որ վիրուսի տարածումը կանխվել է։ Հատուկ ուզում ենք շնորհակաություն հայտնել նաև ոստիկանության տարածքային այն բաժինների աշխատողներին՝ բաժնի պետից մինչև տեղամասային տեսուչ, քրեական հետախուզության օպերլիազորից մինչև հետաքննիչ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ողջ անձնակազմին, ովքեր ապահովում էին բժիշկների կողմից կորոնավիրուսով կասկածվող քաղաքացիների տեղափոխումը անվտանգ վայրեր։ Շատ դեպքերում ականատես ենք եղել, որ նույն բժիշկներն ու ոստիկաններն աշխատել են թե առավոտյան, թե կեսօրին, թե երեկոյան և թե գիշերը, ու նրանց հայացքներում կար հոգնածություն, բայց իրենք, հավատարիմ լինելով մարդ լինելու կոչմանը, անտեսում էին այդ հոգնածությունը։ Թող Աստված ուժ ու կորով տա բժիշկներին, ոստիկաններին, ովքեր մինչև այժմ էլ աշխատում են լարված ռեժիմով»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզում ոստիկանների աշխատանքը ղեկավարում է մարզի ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Վաղարշապատի բաժնի պետ Պավել Օրդյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանը, Կոտայքի մարզում մարզի ոստիկանության պետ Սևան Քոչարյանը, Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը, իսկ ճանապարհային ոստիկանների աշխատանքը բժիշկների կողմից վարակով կասկածվողների տեղափոխումը ուղեկցվում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, նույն դասակի հրամանատար Կարեն Աբելյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 1-ին, 2-րդ դասակների հրամաատարներ Տիգրան Քոթանջյանի և Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Նմանատիպ նյութեր