211652_close_icon
views-count148217 դիտում article-date 10:57 16-03-2020

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. բախվել են դեռևս անհայտ և Նիվա մակնիշի ավտոմեքենաները, Նիվան էլ շպրտվել է ճանապարհից դուրս, կա 1 զոհ, 3 վիրավոր. մարզի ոստիկաններն ու քննիչները դուրս են եկել փախուստի դիմած վարորդի հետքի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49 կմ-ում դեպի Երևան ընթանալիս բախվել են անհայտ մակնիշի և համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Միրումյանի վարած Վազ 2121 մակնիշի 72 MՏ 722 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողի և ավազի կույտերին, այնուհետև բախվել ճամփեզրին գտնվող «Վանիկ Կարապետյան» ԱՁ-ին պատկանող, սակայն չգործող սննդի տաղավարին և հայտնվել ծառերի մեջ։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Հրազդանի բնակիչներ, 54-ամյա Մ. Ն-ն, 57-ամյա Ա. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հովիկ Դանիելյանը տեղում մահացել է։ Բախումից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 01։50-ի սահմաններում «Սուրբ Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել վարորդ Ս. Միրումյանը և հայտնել, որ մարմնական վնասվածքներ է ստացել նշված ավտովթարի հետևանքով։ Օպերատիվոեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանը։ Վթարի մասին ՃՈ 1-7 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աշոտ Խաչատրյանի, Սերգո Երիցյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն դեպքի վայրում Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում պարզել էին, թե ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա էր բախվել Նիվային, որից հետո սկսեցին կատարել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Ղազարյանը, ով այսօր՝ մարտի 16-ին, ժամը 07։20-ի սահմաններում «պոլիտրավմա» ախտորոշմամբ դիմել է «Աստղիկ» բժշկական կնետրոն։ Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան եղել է Mercedes մակնիշի 10 MM 013 համարանիշի ավտոմեքենան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր