հիմնական կայք
Լրահոս

«Արատտա» պարային անսամբլը «Հայոց ցեղասպանություն» պարով Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Արատտա» պարային անսամբլը  «Հայոց ցեղասպանություն» պարով Եվրոպայի կրկնակի չեմպիոն  է դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ «Արատտա» պարային անսամբլը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց Գևորգ Քեշիշյանը:


Մարտի 6-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրոպական ֆոլկ և արտիստիկ պարերի Եվրոպայի առաջնություն, որին մասնակցել է նաև Վանուշ Խանամիրյանի անվան «Արատտա» պարային անսամբլը:

Մոսկվայում գործող անսամբլը մրցույթում ներկայացրել է Հայաստանը:
Գևորգ Քեշիշյանի խոսքով՝ մրցակցությունը թեժ է եղել:

Մասնակցել է 40 երկիր (Շվեդիա, էստոնիա, Լատվիա, Իտալիա, Անգլիա, Ռուսաստան,Ղազախստան, Ուկրաինա և այլն):

«Արատտան» մրցույթին մասնակցել է երկու պարով՝«Հայոց ցեղասպանություն» և «Կարոտ»:

Երկու պարն էլ ժյուրիի 50 երկրի ներկայացուցիչների կողմից արժանացել են առաջին մրցանակի և «Արատտան» դարձել է Եվրոպայի կրկնակի հաղթող:

««Հայոց ցեղասպանություն» պարը մոնոներկայացման նման էր՝ մոտ հինգ րոպե տևողությամբ, մասսայական տեսարաններով, այդ իսկ պատճառով մենք մասնակցել ենք 58 հոգանոց խմբով: Պարի մեջ ներգրավված են եղել 3-20 տարեկան տղաներ և աղջիկներ,այսինքն՝ մեր համույթի տարիքային բոլոր խմբերը ներգրավված են եղել:

Այդ պարից հետո հանդիսատեսը, ժյուրին այնքան տպավորված էին, որ նույնիսկ խոսելու ունակությունն էին կորցրել, որովհետև բոլորը հասկացել ու ընկալել էին բովանդակությունն ու գաղափարը»,-ասաց Գևորգ Քեշիշյանը:

Անսամբլի ղեկավարը նշեց,որ իրենց համար կարևորը ոչ թե մասնակցությունն է, այլ հաղթանակը:

«Արատտան» հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Հնչեց Հայաստանի հիմնը, և մենք այս անգամ պարի լեզվով կարողացանք աշխարհին հերթական անգամ իրազեկել 1915 թվականի ողբերգական դեպքերի մասին: Ապրիլին կնկարահանվի «Հայոց ցեղասպանութուն» պարի տեսահոլովակը, որը կնվիրվի Ցեղասպանության 105 ամյակին»,-ասաց պարուսույցը:

Մրցանակաբաշխությունից հետո Չեխիայի ներկայացուցիչները «Արատտա»-ին հրավիրել են «Հայոց ցեղասպանություն» պարով մասնակցել միջազգային մրցույթի:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում 2014 թվականին ստեղծված և մինչ օրս գործող «Արատտա» հայկական պարի անսամբլը մեկ նպատակ է հետապնդում՝ երեխաներին կրթել ու պահել հայ, սովորեցնել հայերեն մտածել, պարել ու գիտակցել, պարապմունքներն էլ բացառապես անցկացվում են հայալեզու:

Անսամբլը միջազգային մրցույթներում բազմիցս հաղթանակներ է տարել: Իր գործունեության ընթացքում հանդես է եկել նաև բարեգործական տարբեր ծրագրերով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք