211652_close_icon
views-count79328 դիտում article-date 17:31 15-03-2020

Բժիշկներին հաջողվել է կայունացնել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլիի վիճակը. այն գնահատվում է ծանր. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին: Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր: Առողջություն եմ մաղթում Արիաննե Կաոլիին: [b]Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ[/b] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/15/1149829/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 14-ին, խոշոր ավտովթար էր տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել էր ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել էին վարորդին ավտոմեքենայից դուրս բերել: Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Օպերատիվ էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորութմամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր