211652_close_icon
views-count79675 դիտում article-date 16:25 15-03-2020

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ավտոբուսն ու շտապօգնության Ford-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Բաթումի փողոցների խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 635 OP 61 համարանիշի եւ ПАЗ մակնիշի 34 AV 284 համարանիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford-ը հաշվառված է Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության հաշվեկշռում, եւ վթարի պահին մեկնում էր կանչի վայր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր