հիմնական կայք
Լրահոս

Պարոնյան թատրոնում նշել են Վանիկ Մկրտչյանի 70-ամյակը

Պարոնյան թատրոնում նշել են Վանիկ Մկրտչյանի 70-ամյակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ մեծ շուքով նշվեց թատրոնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանի 70-ամյակը:


2 գործողությամբ «Վերջին կանգառ» կատակերգությունը նվիրված էր անվանի դերասանին: Մինչ ներկայացման մեկնարկը Պարոնյան թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը բեմից ողջունեց բոլոր հյուրերին, շնորհավորեց դերասանին եւ տեղեկացրեց, որ հավաքվել են շատ լավ ու հրաշալի առիթով:

Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց դերասանի մասնակցությամբ ներկայացումը, որից հետո բեմից հոբելյարին շնորհավորեցին Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ու Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու նաեւ Վանիկ Մկրտչյանի մասին պատմող փոքրիկ ֆիլմ-հարցազրույց:

Դե իսկ վերջում, հավաքվածները միասին կտրեցին տոնական տորթը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք