211652_close_icon
views-count8565 դիտում article-date 17:03 14-03-2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի

Վրաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 30-ի։ Այդ մասին հայտնում է GeorgiaOnline-ը։ Ավելի վաղ հայտնի էր 25 հիվանդացածների մասին։ Ներկա պահին կարանտինում է գտնվում 418 մարդ, իսկ ստացիոնար հսկողության ներքո՝ 55-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 վիրուսի տարածումը ողջ աэխարհում արդեն հայտարարել է համավարակ (պանդեմիա)։ Նշված վիրուսով 120 պետություններով կա ավելի քան 130 հազար վարակված մարդ, մահացել է 5 հազարից ավելին։

Նմանատիպ նյութեր