211652_close_icon
views-count2018 դիտում article-date 15:47 14-03-2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2204-ի. նախագահ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2204-ի, մահացել է 49 մարդ: Այս մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով CNN-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի պատճառով: Հիշեցնենք, որ CՕVID-2019 հարուցիչի առաջացրած թոքաբորբի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում, որի բնակչությունը 12 մլն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա (համավարակ): Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 5 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր