211652_close_icon
views-count25142 դիտում article-date 13:37 14-03-2020

ԱՄՆ-ից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է «[url=https://www.amerikayidzayn.com/a/5328101.html]Ամերիկայի ձայնը[/url]»։ Անկախ առաջին անհրաժեշտության անհրաժեշտության պարագաների ձեռք բերման դժվարություններին ԱՄՆ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության օժանդակությամբ իրերն արագ տեղափոխվել են Հայաստան: Տեղափոխմանն օժանդակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: «Չեվիչես» վիրաբուժական կենտրոնի տնօրեն Րաֆֆի Սարգսյանի խոսքով, ՀՀ ուղարկված պարագաների թվում են դիմակներ, սանիտարահիգիենիկ պարագաներ, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր եւ այլ: Պարագաներն արդեն Հայաստանում են եւ կհանձնվեն Առողջապահության նախարարությանը՝ հետագա բաշխումը կազմակերպելու համար։ Մոտ մեկ տոննա քաշով ապրանքներ են ուղարկվել Հայաստան, որի արժեքը կազմում է շուրջ 50 հազար դոլար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր