211652_close_icon
views-count13124 դիտում article-date 16:39 14-03-2020

Բիլլ Գեյթսը հեռացել է Microsoft-ի տնօրենների խորհրդից

Microsoft կորպորացիայի համահիմնադիր Բիլլ Գեյթսը որոշել է հեռանալ ընկերության տնօրենների խորհրդից։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Կայքի տեղեկություններով՝ Գեյթսը կշարունակի աշխատել կորպորացայում՝ որպես ընկերւթյան գլխավոր տնօրենի խորհրդական։ «Microsoft-ը միշտ կմնա որպես իմ կյանքի գլխավոր մաս, և ես կշարունակեմ համագործակցությունը Սաթյա Նադելլայի և տեխնիկական հարցերով ղեկավարության հետ, որպեսզի օգնեմ հասնել հավակնոտ նպատակներին»,-ասել է նա։ Միլիարդատերը ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել բարեգործությանը, մասնավորապես, առողջապահության և կրթության ոլորտներում, ինչպես նաև ներգրավված լինել կլիմայի փոփոխութան հարցերով միջոցառումներում։ Բացի այդ, Գեյթսը նաև կլքի Berkshire Hathaway ներդրումային ֆոնդի տնօրենների խորհուրդը։ Նշենք, որ Բիլլ Գեյթսը մարտ ամսին կորոնավիրուսի պատճառով կորցրել է 6.5 միլիարդ դոլար։

Նմանատիպ նյութեր