211652_close_icon
views-count11379 դիտում article-date 13:50 14-03-2020

Ինչ հետևանքներ կարող է թողնել կորոնավիրուսը հիվանդությունից կազդուրված մարդկանց մոտ. հոնկոնգյան բժիշկների եզրակացությունը

Հոնկոնգյան բժիշկները նշել են COVID-19 հարուցիչի հետևանքները։ Նրանց խոսքով՝ նոր տիպի կորոնավիրուսից կազդուրված մարդկանց մոտ կարող է նկատվել թոքերի աշխատանքի թուլացում և հևոց՝ արագ քայլելիս։ Այդ մասին գրում է South China Morning Post թերթը։ Արքայադուստր Մարգարեթի անվան ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Օուեն Ցզենը հայտնել է, որ այդ հետևանքները նկատել է հիվանդանոցում կորոնավիրուսից բուժված 12 մարդկանցից 9-ի մոտ։ Վերջիններս հավելյալ բուժզննում կանցնեն, որպեսզի հստակորեն որոշվի, թե ինչպիսի ծանր կամ թեթև հետևանքներ է ունենում նոր կորոնավիրուսը մարդու օրգանիզմի վրա և որքան կլինի COVID-19 հարուցիչի ազդեցությունը կոնկրետ թոքերի աշխատանքի վրա։ Բացի այդ, հոնկոնգցի բժիշկը խորհուրդ է տալիս կորոնավիրուսից կազդուրվածներին սրտանոթային համակարգն ակտիվացնող վարժություններ կատարել, օրինակ՝ զբաղվել լողով։ Նրա խոսքով՝ լողը կարող է օգնել թոքերին վերականգնվել։

Նմանատիպ նյութեր