211652_close_icon
views-count2990 դիտում article-date 16:52 13-03-2020

Դադարեցվել է նաև օլիմպիական ջահի փոխանցավազքը

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցավազքը: Դա պայմանավորված է մեծ տարածում ստացած կորոնավիրուսի հետ: Այս դժվարին, բայց անհրաժեշտ որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Պատճառն այն է, որ բազմաթիվ զգուշացումներին հակառակ, մեծաթիվ մարդիկ են եղել Սպարտայում տեղի ունեցած օլիմպիական կրակի վառման արարողությանը: Ուստի բնակավայրերով կրակի անցնելը,այն էլ հօծ բազմության պայմաններում, հնարավոր է վարակի տարածման նոր խթան հանդիսանա: Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19 –ին ` << Պանատինաիկոս >> մարզադաշտում` առանց հանրության ներկայության:

Նմանատիպ նյութեր