211652_close_icon
views-count3421 դիտում article-date 14:54 13-03-2020

Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ Վրաստանի եւ Իրանի հետ սերտ համակարգմամբ. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին: «Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ սերտ համակարգմամբ: Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,- գրել է Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր