211652_close_icon
views-count4766 դիտում article-date 10:43 13-03-2020

Ովքեր եւ ինչպես կարող են վերադառնալ ԱՄՆ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչ է անում կանգնել հաշվառման. newsbook.am

[url=http://newsbook.am/?p=139660&l=am&fbclid=IwAR20v-lInhRxMJvhNeNCQup9Zq4cR62kLeQrveoXV7nN0mWnd-BeEnSoU6I]Newsbook.am[/url]-ը գրում է. «Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ: ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին հյուպատոսարանին տրամադրել տվյալներ՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր՝ երկիր, մարզ, քաղաք, և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար: Հայտարարության համաձայն՝  հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։ Իր հերթին ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հյուպատոս Նելլի Սարոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը:   Համաձայն Սարոյանի Facebook-ի գրառման՝ «Ս.թ. մարտի 13-ից Միացյալ Նահանգները 30 օր ժամկետով կասեցնում է Շենգենյան գոտու երկրներից Միացյալ Նահանգներ օտարերկրյա քաղաքացիների մուտքը: Միացյալ Նահանգներ մուտք չեն կարող գործել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք ԱՄՆ ժամանելուն նախորդող 14 օրերի ընթացքում, որևէ ժամանակով, եղել են Շենգենյան գոտու երկրներից մեկում: Ըստ ԱՄՆ Նախագահի հռչակագրի` մուտքի սահմանափակումից ազատվում են որոշ կատեգորիաների օտարերկրացիներ, մասնավորապես. ԱՄՆ մշտական բնակության իրավունք ունեցողները, ԱՄՆ քաղաքացու ընտանիքի անդամը(կին, ամուսին, անչափաս երեխա, քույր/եղբայր`եթե երկուսն էլ մինչև քսանմեկ տարեկան անձինք են, ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անչափահաս երեխայի ծնող), A-1, A-2, C-2, C-3, E-1, G-1, G-2, G-3, G-4, NATO 1-4, NATO-6 կատեգորիայի վիզայով ճամփորդող օտարերկրյա կառավարության ներկայացուցիչները և նրանց անմիջական ընտանիքի անդամները: Մանրամասների համար վերջիններս պետք է կապ հաստատեն իրենց երկրում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև ավիափոխադրող ընկերության հետ»:   Հավելենք նաև, որ այսօրվանից Լոս Անջելեսում սահմանափակվում է հանրային միջոցառումների անցկացումն ու կազմակերպումը։ Կալիֆորնիայի նահանգապետը հորդորով  չեղարկվել են բոլոր 250 եւ ավել մարդկանց ներկայություն ապահովվող միջոցառումները:

Նմանատիպ նյութեր