211652_close_icon
views-count17601 դիտում article-date 12:14 12-03-2020

Չինաստանում 1 օրում կորոնավիրուսից 1318 մարդ է ապաքինվել

Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել է 11-ով, վարակվածների թիվն ավելացել է 15-ով, ապաքինվել է 1318 մարդ: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Tass-ի փոխանցմամբ՝ մինչ օրս ախտահարվածների թիվը կազմում է 80,7 հազար, նրանցից ապաքինվել է 62,7 հազարը, մահացել է 3169-ը: Կոմիտեի տվյալներով՝ վիրուսից մահացության ցուցանիշը Չինաստանում կազմում է 3,92 տոկոս՝ (1 օր առաջ այդ ցուցանիշը կազմել է 3,9 տոկոս): Հիշեցնենք, որ ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 123 հազարը։

Նմանատիպ նյութեր