հիմնական կայք
Լրահոս

Պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման

Պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Նյու Յորքի բարձրագույն դատարանը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:


Մեղադրյալը դատարանի դահլիճ է մուտք գործել ձեռնաշղթաներով անվասայլակով: Մարտի սկզբին նա սրտի ստենտավորման վիրահատության է ենթարկվել:

Փետրվարին պրոդյուսերը մեղավոր է ճանաչվել իր օգնական Միրիամ Հալեյիկին օրալ սեքս պարտադրելու, ինչպես նաև ոճաբան Ջեսիկա Մաննին բռնաբարելու մեջ:

Միաժամանակ, Վայնշտեյնին արդարացրել են երեք այլ մեղադրանքների համար, որոնցով նրան ցմահ ազատազրկում էր սպառնում:

Հոլիվուդի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի՝ Վայնշտեյնի դեմ ներկայացված մեղադրանքների մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2017թ. հոկտեմբերին, երբ The New York Times-ում այդ մասին հոդված հրապարակվեց:

Պարբերականի տվյալներով՝ պրոդյուսերը 30 տարի շարունակ ինտիմ հարաբերությունների է դրդել երիտասարդ դերասանուհիներին և իր ընկերության աշխատակցուհիներին՝ կարիերային աճ խոստանալով:

Հոդվածի հրապարակումից ի վեր Վայնշտեյնի դեմ բողոք է ներկայացրել ավելի քան 80 կին, որոնց թվում՝ հայտնի դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն և Սալմա Հայեկը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք