211652_close_icon
views-count15502 դիտում article-date 23:02 11-03-2020

ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Իտալիայից քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանատունը: «Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները /Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե/՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով։ Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433, էլեկտրոնային հասցե՝ [email protected]»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր