211652_close_icon
views-count6708 դիտում article-date 15:54 11-03-2020

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի, միայն 1 օրում զոհերի թիվն ավելացել Է ռեկորդային 63-ով։ Այդ մասին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն, փոխանցում է Tass գործակալությունը։ «Անցած օրվա ընթացքում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակվածության 958 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9 հազարի: Անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 63 հիվանդ, ընդամենը երկրում կորոնավիրուսից մահացել է 354 մարդ»,-գրել է նա Twitter-ում։ Երկրում 9000 հիվանդներից ապաքինվել է 2959-ը:

Նմանատիպ նյութեր