211652_close_icon
views-count89038 դիտում article-date 18:35 10-03-2020

Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել

[url=http://armdaily.am/?p=83579&l=am]ArmDaily.am[/url]-ի տեղեկություններով քիչ առաջ Արարատի մարզում տեղակայված դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացողը 36-ամյա Զոհրապ Ս-ն է։ [url=http://armdaily.am/?p=83579&l=am]ArmDaily.am[/url]-ի հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը ասաց, որ քիչ անց պաշտոնական տեղեկատվություն կտարածեն։ [b]Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել.[/b] Հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ մարտի 10-ին ժամը 15:30-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ): Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր