2852 դիտում
16:35 10-03-2020
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ձյուդոյի օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կոորոնավիրուսի պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը:
Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30 –ը նախատեսված որակավորման մրցումները: Դա ներառում է Ռուսաստանի Եկատերինբուրգում, Վրաստանի Թբիլիսիում, Թուրքիայի Անթալիայում նախատեսված << Գրան պրի >> , ինչպես նաև մայրցամաքային մրցաշարերը:
Ավաղ, այժմ իրավիճակը վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Այս պահին մեծ նշանակություն ունի պահպանել ձյուդոիստների մեծ ընտանիքը և ապահովել արդար հնարավորությունները օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակից բոլոր մարզիկների համար:
Երեկ հայտնել էինք , որ Եկատերինբուրգ ` միջազգային վարկանիշային մրցաշարի կմեկնի մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Բայց, ինչպես հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան,նշած մրցաշարը նույնպես հետաձգվել է:
Նմանատիպ նյութեր
2479 դիտում
14:40 21-04-2020
Ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը տեղափոխվեցին հաջորդ տարի
3201 դիտում
17:23 16-01-2016
Խոզի գրիպի պատճառով Հայաստանի ձյուդոյի պատանեկան առաջնությունը հետաձգվել է
2812 դիտում
21:46 01-03-2020
ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով
Այս բաժնից
3703 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
991 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1201 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը