211652_close_icon
views-count2188 դիտում article-date 14:02 10-03-2020

ԱՄՆ-ն սկսել է Աֆղանստանից իր զորքի դուրսբերման գործընթացը

Ամերիկյան զորքերը սկսել են լքել Աֆղանստանի տարածքը։ Գործընթացն իրականացվում է ամերիկյան իշխանությունների և «Թալիբան» շարժման միջև կնքված հռչակագրի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը։ Նրանում նշված է, որ գործընթացն իրականացվում է ԱՄՆ-ի և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված հռչակագրի, ինչպես նաև «Թալիբան»-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում։ Փաստաթղթերը նախատեսում են, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերը պետք է 135 օրվա ընթացքում կրճատվեն՝ հասնելով 8600-ի։ Թալիբների հետ կնքված համաձայնագրը ստորագրվել է փետրվարի 29-ին ավելի քան 30 պետությունների պատվիրակների ներկայությամբ։ Եթե թալիբները պահպանեն համաձայնագրի կետերը և հրադադարը Քաբուլի հետ, չձեռնարկեն ագրեսիվ գործողություններ այլ երկրների նկատմամբ, ապա Վաշինգտոնը կշարունակի իր զորքի վերջնական դուրսբերումը Աֆղանստանից։

Նմանատիպ նյութեր