211652_close_icon
views-count2405 դիտում article-date 11:26 10-03-2020

Չինաստանի նախագահը տեսչական խմբի հետ այցելել է Ուհան նահանգ

Չինաստանի նախագահ Սի Ցինպինը տեսչական խմբի ուղեկցությամբ ժամանել է Ուհան, որտեղ ստուգումներ է անցկացնում։ Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ցինպինը շրջում է քաղաքում և ծանոթանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին։ Բացի այդ, նա հանդիպելու է բժիշկների, սոցաշխատողների, զինվորականների, ոստիկանների, կամավորների, ինչպես նաև հիվանդների հետ։ Աշխարհում Covid-2019 հարուցիչի հետևանքով մինչ օրս վարակվել է ավելի քան 100 հազար մարդ, մահացել է 4011-ը։

Նմանատիպ նյութեր