211652_close_icon
views-count115170 դիտում article-date 20:26 09-03-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. «աջ ազդրի կույր հրազենային վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 26–ամյա երիտասարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդրոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Օձուն գյուղի բնակիչ, 26-ամյա Արթուր Գ.-ն է, ով իրավապահներին հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի հրապարակում լսել է պայթյուն, այնուհետև ազդրի շրջանում ցավ է զգացել: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության հանգամանքները, հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր