211652_close_icon
views-count2421 դիտում article-date 12:16 09-03-2020

Կալիֆոռնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի արևմուտքում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 06:59-ին (ԱՄՆ-ի ժամանակով ժամը 19։59-ին): Էպիկենտրոնը գտնվել է Պետրոլիա ոչ մեծ բնակավայրից 86 կմ արևմուտք ընկած շրջանում: Օջախը, Երկրաբանական ծառայության տվյալներով, 2,2 կմ խորության վրա Է եղել: Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,8: Հնարավոր զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել։

Նմանատիպ նյութեր