211652_close_icon
views-count7536 դիտում article-date 09:32 09-03-2020

Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պահից մինչև հիմա ավելի քան 50 սոցաշխատող է մահացել

Չինաստանի քաղաքացիական հարցերով նախարարության ներկայացուցիչ Չեն Յուելիանի խոսքով՝ մարտի 8-ի դրությամբ Չինաստանում ավելի քան 50 սոցիալական աշխատող է զոհ դարձել նոր կորոնավիրուսի համաճարակին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակլությունը։ Վերջինս նշել է, որ մահացածների 92.5 տոկոսը Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամներ էին։ Հիշեցնենք, որ Covid-2019 հարուցիչի տարածման մասին չինական իշխանությունները հայտարարեցին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը, մահացել է 3820 մարդ։

Նմանատիպ նյութեր