211652_close_icon
views-count5655 դիտում article-date 17:42 08-03-2020

Apple ընկերության 12 հազ. աշխատակից կորոնավիրուսի պատճառով հեռակա կերպով են աշխատելու

Apple ընկերության ղեկավարությունը Կուպերտինոյի իր շտաբ-գրասենյակի բոլոր 12 հազար աշխատակիցներին առաջարկել է տարածության վրա աշխատել՝ Կալիֆորնիա նահանգում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Որոշում կայացնելիս կորպորացիան հիմք է ընդունել Սանտա-Կլարայի վարչակազմի խորհուրդները, որը մարտի 5-ին տեղի բնակիչներին կոչ է արել զերծ մնալ զանգվածային միջոցառումներին, կոնֆերանսներից մասնակցելուց, ինչպես նաև բիզնես-ընկերությունների ղեկավարին խորհուրդ են տվել նվազագույնի հասցնել աշխատակիցների շփումներն ու ինքնազգացողության ցանկացած խնդրի դեպքում մնալ տանը: Անվտանգության միջոցները Apple-ը ձեռնարկել է միայն Կուպերտինոյում, որպեսզի կորպորացիայի ամենակարևոր նախագծերը չտապալվեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր