211652_close_icon
views-count5027 դիտում article-date 16:55 07-03-2020

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 հազար 823-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 հազար 823-ի, մահացու ելքով դեպքերը կազմել են 145: Այդ մասին տեղեկացնում է Tass գործակալությունը: Այսպես, 1 օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 1576-ով: Ավելի վաղ IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված մահացել է մեջլիսի պատգամավորներից մեկը: Կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի մասին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է փետրվարի 19-ին: ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցության ժամանակավորապես սահմանափակումը երկարաձգել մինչև մարտի 24-ը։

Նմանատիպ նյութեր