211652_close_icon
views-count5868 դիտում article-date 16:16 07-03-2020

Իրանում կորոնավիրուսի հետևանքով կին պատգամավոր է մահացել

Իրանի մայրաքաղաք Թեհրանի Մասիհ Դանեշվարի հիվանդանոցում կորոնավիրուսի պատճառով մահացել է Իրանի խորհրդարանի կին պատգամավոր Ֆաթիմ Ռահբարը։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Ռահբարը պատգամավորի պաշտոնում ընտրվել էր փետրվարի 21-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Նա պահպանողական կուսակցության անդամ էր։ Ներկա պահին այդ երկրում արձանագրվել է վարակվածության 4747 դեպք, մահացել է 124 մարդ։

Նմանատիպ նյութեր